SPORTSWORLD.AM

Հայտնի է «Ուրարտու» «Նյոման» հանդիպման սպասարկող անձնակազմը

01 հուլիսի 2025 | 19:05:57 | 229

🟢 ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» առաջին հանդիպումը կսպասարկի խորվաթիական մրցավարական անձնակազմը: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել` Մատեո Էրցեգը։ Եզրային մրցավարներն են Հրվոյե Ռադիչը և Բոյան Զոբենիցան։ Հանդիպման չորրորդ պաշտոնայն է Անտե Չուլինա։

 

Հավելենք, որ դիմակայության առաջին հանդիպումը  կկայանա հուլիսի 10-ին՝ «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի 20։30-ին։

 

Լուսանկարը` «Ուրարտու» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: