Հայտնի է դարձել, թե որքան գումար է «Չելսին» ցանկանում վաստակել հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վաճառքից։
Ինչպես տեղեկացնում է Metro-ն, լոնդոնյան ակումբը հույս ունի մոտ 41 միլիոն եվրո ստանալ 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերից, ով չի ցանկանում մնալ ակումբում հաջորդ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Նկունկուն «Չելսիի» խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Նկունկուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։