SPORTSWORLD.AM

Հարոյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար. Եղիշե Մելիքյան

27 փետրվարի 2025 | 15:44:06 | 202

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ մրցափուլի «Ալաշկերտի» հետ խաղից հետո (0:2) խոսել է թիմի և  ազգային հավաքականի ավագ` Վարազդատ Հարոյանի մասին։

 

«Հարոյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Այժմ լավ մարզավիճակում է գտնվում, և վստահ եմ, որ շատ կօգնի մեզ ու մեր ազգային հավաքականին։ Մենք գիտենք, որ նա լիդեր է, նա ունի բնավորություն։ Հենց դրա համար էլ նրան վստահեցինք ավագի թևկապը և վստահ ենք, որ իր փորձով շատ կօգնի մեզ»,– Մելիքյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

 

Նշենք, որ Հարոյանը «Փյունիկ» է վերադարձել 2025 թվականի հունվարին՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբից։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: