SPORTSWORLD.AM

Սալահը կարող է տեղափոխվել Իտալիա

27 փետրվարի 2025 | 12:58:04 | 64

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հնարավոր է իր կարիերան շարունակի Իտալիայի Ա սերիայում։ Ֆուտբոլիստը դեռ չի ստորագրել նոր պայմանագիր «Լիվերպուլի» հետ, որն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը, ուստի նա ազատ գործակալի կարգավիճակով  կարող է տեղափոխվել նոր ակումբ։

 

 ElNacional-ի հաղորդմամբ Սալահով հետաքրքրված է Սիմոնե Ինձագիի «Ինտերը»։

«Ներաձուրիների» ներկայացուցիչներն արդեն կապվել են  32-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։

 

Եգիպտացի ֆուտբոլիստի ծառայություններով  հետաքրքրված են,  նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։

 

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 21 արդյունավետ փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: