SPORTSWORLD.AM

Տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի 27-ին

26 փետրվարի 2025 | 20:09:26 | 51

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն: 

Առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:

 

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ից․ հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

Տոմսերի արժեքներն են` 20, 40, 70 և 100 լարի, իսկ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս։ Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ վրացի երկրպագուներին թույլ չեն տա այցելել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։

 

Երկու հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց եղանակով` TKT.GE-ի կողմից:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: