SPORTSWORLD.AM

Եղիշե Մելիքյանի տղաները ավարտեցին հավաքը

12 փետրվարի 2025 | 22:09:16 | 23

Հայաստանի գործող չեմպիոնն ավարտեց ուսումնամարզական հավաք ԱՄԷ-ում:

       Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հավաքին  ներկա են եղել նաև «Նռնագույնների» սաները: Տղաները իրենց մասնակցությունն են ունեցել ոչ միայն մարզումներին այլ 45-ամյա մասնագետն հնարավորություն է ընձեռել փորձ կուտակել ընկերական հանդիպումներում:

 «Փյունիկը» հավաքի ընթացքում հանդիպել է «Ուրալ»-ի, «Էլիտ Ֆալկոնս» և «Զենիթ» ակումբներին:

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը մրցաշրջանը կսկսի սուպերգավաթի համար պայքարով ուժերը չափելով գավաթակիր` «Արարատ-Արմենիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին:

  Միխայիլ Կովալենկոն և ընկերները ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածն ավարտել են 37 միավորով և գտնվում են մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: