«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ժերեմի Դոկուն շարունակում է մնալ «Կատալոնացիների» տրանսֆերային նպատակներից մեկը։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, 22-ամյա հարձակվողի ներկայացուցիչներն արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են հնարավոր տրանսֆերի վերաբերյալ հարցեր, որը հնարավոր է կայանա հաջորդ տարի:
Transfermarkt-ը ֆուտբոլիտի շուկայական արժեքը գնահատում է 60.000.000€։
Ընթացիկ մրցաշրջանում Դոկուն բոլոր մրցաշարերում «Քաղաքայինների» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։