Մադրիդի «Ռեալի» դարպասապահ` Տիբո Կուրտուան, մեկնաբանելով ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ իր բանակցությունները, ասել է, որ կցանկանար ավարտել կարիերան «Արքայական» ակումբում:
«Հուսով եմ՝ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալ Մադրիդում», այստեղ խաղալը երազանք է, և ակումբում յուրաքանչյուր հաջորդ տարի ևս մեկ երազանք կլինի։
«Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, որը գիտի իմ մնալու ցանկության մասին... և, հնարավոր է, կարիերաս այստեղ ավարտելու մասին։ Բայց հիմա գլխավորը խաղադաշտում ինձ ցույց տալն է։ Մնացած ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի», - Կուրտուայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հավելենք, որ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 33-ամյա բելգիացի դարպասապահը կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը Աշխարհի ակումբային առաջնության խաղերից հետո։ Կուրտուայի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։