«Փյունիկ» ՖԱ-ի շարքերը համալրել է` 24-ամյա ռուս դարպասապահ` Դանիիլ Պոլյանսկին։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պոլյանսկին ռուսական «Չերտանովոյի» ակադեմիայի սան է։ Նա հանդես է եկել` «Բելգորոդի» «Սալյուտում» և Նիժեգորոդի շրջանի «Վոլնայում»։
2020-22 թթ․ Դանիիլը ելույթ է ունեցել «Նորավանքում», որը 2021/22 թթ․ մրցաշրջանում` Վահե Գևորգյանի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր լիգայում և այդ մրցաշրջանում դարձել Հայաստանի գավաթակիր։
Այնուհետև Պոլյանսկին խաղացել է ռուսական «Չիտայում», «Ֆորտեում» և «Նովոսիբիրսկում»։
2024/25 թթ. մրցաշրջանի առաջին հատվածը ռուս դարպասապահն անցկացրել է Չարենցավանի «Վանում» և անցկացրած 19 խաղերում նա 9 անգամ դարպասն անառիկ է պահել։
Դանիիլ Պոլյանսկիի նախկին թիմը՝ Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող Ձերժինսկի «Արսենալն» էր, որտեղ տեղափոխվել է այս տարվա մարտին։
Sportsworld.am-ը բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Դանիիլ Պոլյանսկիին։