«Փյունիկը» շարունակում է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը և լրջորեն նախապատրաստվում է հուլիսին մեկնարկող Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի հանդիպումներին:
Եղիշե Մելիքյանի տղաները նախապատրաստական շրջանում կանցկացնեն երեք ընկերական հանդիպում:
Ուսումնամարզական հավաքը նախատեսված է հունիսի 21-ից հուլիսի 3-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 🇬🇪
Հավաքի շրջանակում նախատեսված առաջին հանդիպումը կկայանա` Հունիսի 24-ին, որտեղ «Փյունիկը» կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հունիսի 29-ին՝ «Գարեջիի», իսկ հուլիսի 3-ին ճամփորդությունը կեզրափակվի «Սամգուրալիի» հետ ստուգողական խաղով։