Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան երկու խաղով որակազրկել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Առնե Սլոտին և պարտավորեցրել է վճարել մոտ 80.000€ տուգանք ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ հետաձգված խաղից հետո (2:2): Հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ենթադրվում է, որ «Լիվերպուլի» մարզիչը ոչ պատշաճ վարք է դրսևորել և հանդիպումից հետո, վիրավորական արտահայտություններ ասել՝ դրսևորել անհարկի պահվածք մրցավարական անձնակազմի նկատմամբ: Նշվում է նաև Առնե Սլոտն ընդունել է մեղքը։ Նման որակազրկում կստանա նրա օգնական` Սիպկե Հուլշոֆը։ «Էվերթոնը» և «Լիվերպուլը» նույնպես ստացել են համապատասխանաբար 78.000 և 60.000€ տուգանքներ:
Նշենք, որ եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք էրսկսվել։