«Փյունիկ» ՖԱ է վերադարձել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ինտեր դե Լագեսում», «Բրագանտինոյում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեում»։
2019 թվականի օգոստոսին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Արարատ», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է Երևանի «Ուրարտուում»։
2021-23 թթ․ Խամես Սանթոսը հանդես է եկել հայկական մեկ այլ ակումբում՝ Երևանի «Ալաշկերտում»։ Վերջինիս կազմում մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։
2023 թվականի հունվարին բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ» և արագորեն ամրապնդվել է 16-ակի չեմպիոնի հիմնական կազմում։ 2023/24 թթ. մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, Խամեսը «Նռնագույնների» կազմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Խամես Սանթոսի նախորդ թիմը՝ Երևանի «Նոան» էր, որի կազմում խաղացել է այս տարվա հունվարից։ Ավարտված մրցաշրջանում «Նոայի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։