«Ուրարտու» ՖԱ ի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան` Ռոբերտ Արզումանյանին:
39-ամյա հայ մասնագետի նախկին աշխատավայրը` «ՆՈԱ» ՖԱ-ն էր որտեղ զբաղեցնում էր ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը, մինչ «Նոա» տեղափոխությունը Արզումանյանը եղել է «Նարնջագույնների» գլխավոր մարզիչը: Նրան այս պաշտոնում փոխարինել էր` Դմիտրի Գունկոն:

39-ամյա հայ մասնագետի մարզական շտաբում կլինի նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտու» ՖԱ-ի մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն` Արաս Օզբիլիսը:
Sportsworld.am-ը շնորհավոր է նոր նշանակման կապակցությամբ` Արզումանյանին և Օզբիլիսին մաղթելով դեղնավուն աշխատանք և հաղթական ելույթներ ԵՎրագավաթու, և ներքին առաջնությունում «Ուրարտու»-ի հետ միասին:
Լուսանկարները` «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ