«Բարսելոնան» փոխարինող է գտել թիմի լեհ 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «կատալոնական» ակումբի ղեկավարությունը լավ թեկնածու է համարում «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը չի կարողանում հաստատվել Անգլիայում և մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Transfermarkt-ը 25-ամյա հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 65.000.000€։