Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ` Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին.
«Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոային» ու «Կայրաթին»։ Կուզեինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։
Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի «Նոան» հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ու բարդ մրցակիցների դեմ խաղերում 4 միավոր վաստակել։ Նրանք շատ արագ ու ագրեսիվ են գործում։ Պատահական չէ, որ «Նոան» Հայաստանի չեմպիոն է դարձել։ Սա մեզ համար շատ լուրջ ու գայթակղիչ մարտահրավեր է», Բրնովիչի խոսքերն մեջբերում է Vijesti-ն։
«Նոա» - «Պոդգորիցա» դիմակայության առաջին հանդիպումը երևանյան ակումբը կանցկացնի սեփական հարկի տակ հուլիսի 8-ին կամ 9-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 15-ին կամ 16-ին Չեռնոգորիայում։ Խաղացանկը կհաստատվի հունիսի 20-ին։