SPORTSWORLD.AM

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ «ՆՈԱ»-Ի ՄՐՑԱԿԻՑԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

17 հունիսի 2025 | 16:58:35 | 218

Հայտնի դարձավ Հայաստանի չեմպիոն` «ՆՈԱ» ՖԱ-ի մրցակիցը Չեմպիոնների լիգայի 71-րդ խաղարկության որակավորման առաջին փուլում:

Երևանյան ակումբը ուժերը կչափի Չեռնոգորիայի չեմպիոն` «Բուդուչնոստ»-ի հետ: Հովհաննես Համբարձումյան և խաղընկերները իրենց նորամուտը կնշեն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, խորվաթ 41-ամյա մասնագետ` Սանդրո Պետկովիչի գլխավորությամբ: 

 

Հիշեցնենք ութամյա ակումբը նախորդ մրցաշրջանում պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորությամբ հանդես էր գալիս Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլում, որտեղից հասել էր լիգայի փուլ:

Հանդիպումների խաղացանկը և մեկնարկային ժամերը հայտնի կդառնան երեք օր անց:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: