Հովհաննես Հարությունյանի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը համատեղ որոշում են կայացրել` չերկարաձգել այն։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա»-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման հեղինակելով չորս գնդակ:
Հարությունյանը երևանյան ակումբին միացել էր 2024 թվականի ամռանը:
Sportsworld.am-ի անձնակազմը շնորհակալություն է հայտնում Հովհաննեսին և մաղթում հաջողություն:
Լուսանկարը` «Արարատ-Արմենիա» ՖԱ