SPORTSWORLD.AM

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանին

16 հունիսի 2025 | 15:14:09 | 84

Մադրիդի «Ռեալ»-ի համար միջմրցաշրջանային խաղերի հիմնական հարցերից մեկը կարող է լինել Բրահիմ Դիասի ապագան։ Կիսապաշտպանը լուրջ ուշադրություն է գրավել Պրեմիեր լիգայի ակումբների կողմից, հաղորդում է Defensa Central-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» Դիասին դիտարկում է որպես Ռոդրիգոյի ավելի մատչելի այլընտրանք, որի տրանսֆերը կարող է չափազանց թանկ լինել։ Նշվում է, որ լոնդոնցիների մարզիչ Միկել Արտետան արդեն խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը բանակցություններ սկսել։ «Արսենալը» պատրաստ է Դիասի համար առաջարկել մոտ 50 միլիոն եվրո, սակայն Խաբի Ալոնսոյի դիրքորոշումն այս պահին պարզ է՝ մարզիչը ցանկանում է պահել խաղացողին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: