Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ և «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ին հայտարարել է, որ պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուց հետո կարող է հավակնել ավելի բարձր մակարդակի եվրոպական ակումբ տեղափոխությանը։
Ավելի վաղ «Матч ТВ»-ի հետ զրույցում «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ` Վալերի Ֆիլատովը հաստատել է, որ Թիկնիզյանը տեղափոխվում է սերբական «Ցրվենա Զվեզդա»։
«Նաիրը հավակնոտ մարդ է, ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա չկար։ Հավանաբար, նա «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես անցումային կետ՝ «Լոկոմոտիվից» դեպի ավելի լուրջ եվրոպական ակումբ։ Սերբական ակումբը ավելի մոտ է Եվրոպային, խաղում է միջազգային մրցաշարերում։ Ամեն ինչ Թիկնիզյանի ձեռքերում է», – ասել է Բերեզովսկին «Матч ТВ»-ի հետ զրույցում։
Թիկնիզյանը 26 տարեկան է, 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 33 հանդիպման, դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանց,ան հեղինակ: Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ «Լոկոմոտիվում» իր խաղաժամանակը իրեն չի բավարարում, և այդ պատճառով մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ակումբի ղեկավարությունից խնդրել իրեն ազատել։ Կիսապաշտպանի պայմանագիրը «կարմիր-կանաչների» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։