SPORTSWORLD.AM

«Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչը խոսել է Մխիթարյանի մասին

16 հունիսի 2025 | 12:58:48 | 194

Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ` Կրիստիան Կիվուն նոր պաշտոնում կմեկնարկի Աշխարհի ակումբային առաջնությունում։

Նրա թիմը հունիսի 18-ին ուժերը կչափի մեքսիկական «Մոնտերեյ»-ի հետ:

 

Կիվուն հանդես է եկել մեծ ասուլիսով, որի ընթացքում խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին:

 

«Այն տարիքը, որը նշված է անձնագրում, ֆուտբոլի համար կարեւոր չէ։ Ճիշտ չէ խոսել Մխիթարյանի տարիքի մասին, քանի որ այն, ինչ նա ցույց է տալիս մարզումների ժամանակ, հիանալի է։ Կարեւորը թիմի, երկրպագուների եւ ակումբի համար քրտնաջան աշխատելն է։ Հույս ունեմ, նա կունենա նույն էներգիան, որն ուներ նախորդ մրցաշրջանում»,- ասել է մարզիչը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: