Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը շարունակում է պատրաստվել 2025-ի առաջնություններին։
Արմեն Բաբալարյանի տղաները այսօրվանից ուսումնամարզական հավաք կանցկացնեն Օլիմպավանում։ 12-օրա հավաքի ավարտից հետո մինչեւ 23 տարեկանները մեկնեն Տիրանա, հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հենց այնտեղ մարտի 12-14-ը կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար։
Մեծահասակների թիմը շարունակելու է պատրաստվել ԵԱ-ին, որն կկայանա 2025 թվականի ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։