SPORTSWORLD.AM

Արման Հովհաննիսյանը հեռացել է «Փյունիկ»-ից

15 հունիսի 2025 | 21:04:04 | 80

Պաշտպան` Արման Հովհաննիսյանը չի շարունակի իր ելույթները՝ «Փյունիկ»-ի կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արմանը երևանյան ակումբի ակադեմիայի սան է և 2011 թվականի մարտին «Շիրակի» դեմ գավաթային խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»՝ հանդես գալով մինչև 2014 թ․ հուլիսը։ Այդ ընթացքում Արման Հովհաննիսյանը թիմի հետ դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2012/13, 2013/14 թթ․)։

 

2021 թվականի հունվարին Արմանը տևական ժամանակ անց վերադարձել է «Փյունիկ» ու 2021/22 թթ․ մրցաշրջանում օգնել է թիմին 7 տարի անց դառնալ Հայաստանի չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»։

 

2023 թվականի հուլիսին Արման Հովհաննիսյանը կրկին համալրել է «Փյունիկի» կազմն ու 2023/24 թթ․ մրցաշրջանում թիմի հետ կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։

 

Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկում» անցկացրել է 125 խաղ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: