Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է համալրումները. երևանյան ակումբին միացել է պորտուգալացի կենտրոնական պաշտպան` Ֆիլիպե Ալմեյդան։
27-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես պորտուգալական ակումբներում: Ալմեյդան նախկինում պաշտպանել է «Տրոֆենսեի», «Ռիո Ավեի» և «Բրագայի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Վիլավերդենսեում», «Մերելինենսեում» և «Լեյրա»-ի գույները:
Ֆիլիպե Ալմեյդայի նախորդ թիմը՝ Պորտուգալիայի 2-րդ լիգայի ներկայացուցիչ «Ֆեյրենսե» թիմն էր, որտեղ ելույթ է ունեցել 2023 թվականի հուլիսից։ 2024/25 թթ. մրցաշրջանում նա «Ֆեյրենսեի» կազմում Պորտուգալիայի 2-րդ լիգայում մասնակցել է 31 հանդիպման և հանդիսացել է թիմի ավագը։
Sportsworld.am-ը բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ֆիլիպե Ալմեյդային։