SPORTSWORLD.AM

Միլանը» մտադիր է շարունակել բանակցությունները Գրանիտ Ջակայի տրանսֆերի շուրջ

15 հունիսի 2025 | 18:12:00 | 167

«Միլանը» պլանավորում է առաջ մղել Գրանիտ Ջակայի տրանսֆերի շուրջ բանակցությունները: «Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպանի նկատմամբ «Միլանի» հետաքրքրության մասին լուրեր էին շրջանառվել հունիսի սկզբին:

 

Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ «ռոսոներիները» մշտական երկխոսության մեջ են շվեյցարացի խաղացողի գործակալի հետ։ Խաղացողն ինքը հնարավորինս բաց է եղել հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր կոնտակտներ, մասնավորապես՝ «Բայեր Լևերկուզենի» հետ, որպեսզի կոնկրետ համաձայնեցվի տրանսֆերը։ 32-ամյա խաղացողի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գրանիտ Ջական «Բայեր Լևերկուզենի» կազմում անցկացրել է 50 խաղ, խփել է երկու գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: