SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-ն մեկնում է Ավստրիա նոր մարզչի գլխավորությամբ

15 հունիսի 2025 | 14:47:01 | 157

Հայաստանի չեմպիոն «ՆՈԱ»-ն մեկնում է Ավստրիա ուսումնամարզական հավաքների նոր մարզչի գլխավորությամբ:

Սանդրո Պերկովիչը շրջայց է կատարել ակումբի ակադեմիայի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին: Նրա նախկին աշխատավայրը` Զագրեբի «Դինամո»-ն էր:

41-ամյա խորվաթ մասնագետը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում  է գլխավորել ակումբը, ինչպես նաև մարզել է լատվիական «Ռիգան» և ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմը։

Նախորդող 3 մրցաշրջանն ընդգրկված է եղել Զագրեբի «Դինամոյի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Սանդրո Պերկովիչն աշխատել է այնպիսի մարզիչների շտաբներում, ինչպիսիք են Ֆաբիո Կանավարոն, Սերգեյ Յակիրովիչը և Նենադ Բյելիցան։ 

Խորվաթիայի ամենատիտղոսակիր թիմի հետ մասնագետը դարձել է երկրի եռակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է Գավաթը և Սուպերգավաթը։  

Որպես գլխավոր մարզչի օգնական, ընդգրկված է եղել կիպրական «Պաֆոսի» գլխավոր թիմի և Զագրեբի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբներում:

Ավստրիայում երևանյան ակումբը կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին և Ֆաստեքս Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանին: 

Լուսանկարները ստորև`

Լուսանկարները` «ՆՈԱ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: