Ռաուլ Ասենսիոյի նոր պայմանագիրը ներառում է մեկ միլիարդ եվրոյի հրաժարագնի կետ։ Հայտնում է` AS-ը:
Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է 22-ամյա կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը։
Նշենք, որ գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Նոր պայմանագրով իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կաճի, իսկ պայմանագրում փոխհատուցման չափը կկազմի մեկ միլիարդ եվրո։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ռաուլ Ասենսիոն «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 23 խաղում և կատարել մեկ գոլային փոխանցում։