SPORTSWORLD.AM

Ինսայդերը մանրամասներ է հայտնել Մեսսիի «Բարսելոնա» տեղափոխության մասին

26 փետրվարի 2025 | 12:46:18 | 21

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան ակումբում, կարիերան կավարտի MLS-ում։  Հայտնում է լրագրող և ESPN AR-ի ինսայդեր Կլաուդիոն X սոցիալական ցանցի իր էջում:

 

Աղբյուրի տեղեկություններով` չնայած արգենտինացու՝ «Բարսելոնա» վերադառնալու լուրերին, նա մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»։ Նշվում է  մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «բլաուգրանայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

 

Նշենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է ստորագրել 2023 թվականի ամռանը։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: