«Մանչեսթեր Սիթին» որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել կիսապաշտպան Ջեք Գրիլիշի համար, ով ներկայումս խաղադաշտից դուրս է, տեղեկացնում է` BBC-ն։
Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ապագան ակումբում կասկածի տակ է, քանի որ նա դուրս է մնացել «Սիթիի» հայտացուցակից «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերջին խաղի, ինչպես նաև ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար։ Հաղորդվում է, որ ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստին բանակցություններ վարել այլ թիմերի հետ, քանի որ Պեպ Գվարդիոլան այլևս հույսեր չի դնում նրա վրա։
29-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ասթոն Վիլայից» 2021 թվականին՝ կնքելով վեց տարվա պայմանագիր՝ 117 միլիոն եվրո արժողությամբ։ Աղբյուրի խոսքով՝ Գրիլիշի նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառներից մեկը նրա բարձր աշխատավարձն է։ Նա «Սիթիում» շաբաթական վաստակում է 350,000 եվրո և, հավանաբար, զգալի կրճատում չի ստանա։
Խաղացողը, որին անվանում են «սերնդի տաղանդ», կապվել է այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Էվերթոնը» և «Նյուքասլը», չնայած որևէ կոնկրետ առաջարկ չի արվել: Հաղորդվում է նաև, որ նրա նախկին ակումբը՝ «Աստոն Վիլան», հետաքրքրված է եղել նրանով:
Ավարտված մրցաշրջանում Ջեքը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ձախ եզրային հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: