SPORTSWORLD.AM

Ալեքսանդր Կլյուևը. Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին

13 հունիսի 2025 | 19:12:41 | 210

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։

 

«Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հաջորդ օրը՝ հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- նշել է` Կլյուևը Sport Express-ի հետ հարցազրույցում։

 

Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ 26-ամյա խաղացողի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: