«Տոտենհեմը» նախնական բանակցություններ է վարել «Բրենտֆորդի» հետ Բրայան Մբեմոյի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է` Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբեմոն ինքը ավելի շատ հետաքրքրված է «Տոտենհեմ» տեղափոխվելով։ Հիմնական պատճառներից մեկը Թոմաս Ֆրանկի՝ Մբեմոյի նախկին մենթորի՝ «Բրենտֆորդում» նշանակումն է որպես «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» Մբեմոյի համար արված առաջին առաջարկը մերժվել է, նախքան «Տոտենհեմը» Ֆրենկի հետ բանակցություններ կսկսեր: Ավելի ուշ «Կարմիր սատանաները» երկրորդ, բարելավված առաջարկն արեցին, սակայն հետագա բանակցությունների արդյունքը դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ Մբեմոն ֆրանսիական «Տրուա» ակումբի սան է։ Նա «Բրենտֆորդ» է տեղափոխվել 2019 թվականին։ Այս մրցաշրջանում 25-ամյա կամերունցին անցկացրել է 42 խաղ, խփել 20 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 55 միլիոն եվրո։