SPORTSWORLD.AM

Ալեքսանդր Մելիխովը լքել է «Ուրարտու»-ի ճամբարը

11 հունիսի 2025 | 19:37:00 | 91

 Ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2022 թվականի ամռանը։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

 Մելիխովը Հայաստանի բրոնզե մեդալակրի կազմում անցկացրել է 82 պաշտոնական հանդիպում, որոնցից 30-ում դարպասը պահել է անառիկ։ 2022/23 մրցաշրջանում դարպասապահն «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

 

Sportsworld.am-ը շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին «Ուրարտու»-ի կազմում իր ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

 

Լուսանկարը` «Ուրարտու» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: