SPORTSWORLD.AM

Խաբի Ալոնսոն առաջին մարզումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում

10 հունիսի 2025 | 14:13:38 | 68

Խաբի Ալոնսոն իր առաջին մարզումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում: Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Աշխարհի ակումբային առաջնությանը: Ալոնսոյի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդի» առաջին մարզումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը:

Էդեր Միլիտաոն, Տիբո Կուրտուան, Դանիել Կարվախալը, Դավիդ Ալաբան և Բրահիմ Դիասը վերադարձել են թիմ: Անտոնիո Ռուդիգերը, Ֆերլան Մենդին, Էնդրիչը և Էդուարդո Կամավինգան շարունակում են վերականգնվել վնասվածքներից: Ֆեդերիկո Վալվերդեն, որի մոտ նախկինում ախտորոշվել էր մեջքի ստորին հատվածի խնդիր, մարզվել է մարզասրահում:

Նշենք, որ «արքայական» ակումբը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 18-ին՝ ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում ուժերը չափելով «Ալ-Հիլալի» հետ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: