Transfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայի տվյալները։ Օրինակ՝ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի թևային Վինիսիուս Ժունիորը կորցրել է 30 միլիոն եվրոյի արժեք և այժմ գնահատվում է 170 միլիոն։
Վինիսիուսի «Ռեալ Մադրիդի» գործընկեր Կիլիան Մբապեի (180 միլիոն) արժեքը աճել է 10 միլիոն եվրոյով: Աղբյուրի փոխանցմամբ՝ նույնքան արժե «արքայական ակումբի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով Մբապեի հետ միասին ակումբի ամենաթանկ խաղացողն է:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության ամենաթանկ խաղացողը «Բարսելոնայի» թևային հարձակվող Լամինե Յամալն է, որի տրանսֆերային արժեքը այժմ կազմում է 200 միլիոն և ամենաբարձրն է աշխարհում։