SPORTSWORLD.AM

Հայաստանի ազգային հավաքականը ավարտում է նախապատրաստական շրջանը

10 հունիսի 2025 | 02:49:25 | 218

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի ավարտեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ ընկերական հանդիպումը: 

Հանդիպման մեկնարկային րոպեին եռակողմ գործողության արդյունքում Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդար»-ի կիսապաշտպան` Էդուարդ Սպերցյանը գնդակը խաղարկելով` Արթուր Սերոբյանի և Ստյոպա Մկրտչյանի հետ բացեց հանդիպման հաշիվը, սակայն չորս րոպե անց Վասիլիե Աջիչը հավասարեցրեց հաշիվը (1:1):

Առաջին խաղակեսի մնացյալ հատվածում` Ջոն Վանտ Սխիպի տղաները ունեին գոլային պահեր նաև խաղային առավելություն, սակայն դարպասի գրավում չգրանցվեց: 

Երկրորդ խաղակեսում մեր տղաները կրկին ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին նախորդ հանդիպմանը (Կոսովո 2:5) հետ հայացք գցելով կարելի է ասել հավաքականի մարզչական շտաբը զգալի աշխատանք է տարել: 

Հանդիպման 52 ժ-րդ րոպեին հայ ֆուտբոլիստներն կրկին խառը իրավիճակում կորցնելով խաղային ռիթմը կրկին գնդակ են բաց թողնում, սակայն հանդիպման ավելացված ժամանակում Էդուարդ Սպերցյանը դուբլ է ձևակերպում հաշիվը դարձնելով 2:2:

Այս ընկերական խաղերով` Արթուր Սերոբյանը և խաղընկերները նախապատրասվեցին Մունդիալ 2026-ի ընտրական փուլին, որտեղ մեր մրցակիցներն են` Պորտուգալիայի, Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականները:

Ըստ` sportsworld.am-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է` Էդուարդ Սպերցյանը:

Հավելենք Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2026-ում իր ելույթներն կսկսի սեպտեմբերի 6-ին սեփական հարկի տակ ընդունելով Պորտուգալիայի ընտրանուն:

 

Լուսանկարը` ՀՖՖ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: