SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել

25 փետրվարի 2025 | 20:27:30 | 28

«Միլանի» ֆուտբոլիստ` Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Լա լիգայում: Պորտուգալացին կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային  ցուցակում է։  Հայտնում է Todofichajes-ը։

 

Աղբյուրի հաղորդմամբ` «բլաուգրանաները» դիտարկում են Ռաֆինյային վաճառելու տարբերակը, ով ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Նրանք կարող են մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով բրազիլացի ֆուտբոլիստին։ Պորտուգալացին կարող է իր տեղը զբաղեցնել կատալոնական գրանդի կազմում։

 

«Միլանը» իր հերթին պատրաստ է լսել ֆուտբոլիստի համար առաջարկներ՝ սկսած 80.000.000€-ից։

 

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 23 հանդիպում, դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: