Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը այսօր վերադարձավ ընդմիջումից: Հիմնական թիմի հետ սկսել է իր մարզումներն` 31-ամյա` Լուկաս Վիլելան: Բրազիլացի ֆուտբոլիստը բաց է թողել մոտ մեկ տարի:
Հիշեցնենք Հայաստանի 16-ակի չեմպիոնի ճամբարը` լքել են` Թիմում Ջիկիան, Տարոն Ոսկանյանը, Անտոն Բռատկովը, Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Նիկիտա Ալեկսեևը: Ավելի վաղ ակումբից հեռացել են` Արթուր Գրիգորյանը և Մարտիմ Մայան:
Ինչպես նշել է «նռնագույնների» գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսների ընթացքում փոփոխության է ենթարկվելու «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների մոտ 60-70 տոկոսը:
Հավելենք ութակի գավաթակիրը Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրած 30 խաղում տոնել է 17 հաղթանակ, պարտվել 11-ում և երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի, գրավելով մրցակիցների դարպասը 59 գնդակ, բաց թողել` 37-ը: Մրցաշրջանը 46-ամյա մասնագետի տղաները ավարտեցին մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում վաստակած 53 միավորով և կմասնակցեն Կոնֆերենցիաների լիգայի (ԿԼ) որակավորման փուլին:
Մարզման լուսանկարները ստորև`




Լուսանկարները «Փյունիկ» ՖԱ