SPORTSWORLD.AM

Ջոն վանտ Սխիպ. Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է

08 հունիսի 2025 | 20:49:05 | 183

Ես ցանկանում եմ օգնել, որպեսզի Հայաստանի հավաքականի տղաները առաջընթաց ունենան: Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է: Ես դեռ չեմ մտածում որեւէ այլ բանի մասին:

Այս մասին նախաղաղային ասուլիսում խոսել է  Հայաստանի ազգային հավաքականի  գլխավոր մարզիչ` Ջոն վանտ Սխիպը:

Հունիսի 9-ին Հայաստանի ընտրանին  կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։

«Թիմում մթնոլորտը լավն է: Այս օրերին լրագրողներդ եք մեզ հետ եւ տեսնում եք, թե ինչ մթնոլորտ է: Իհարկե, տղաները, ինչպես նաեւ ես, հիասթափված ենք այս պարտություններից, Կոսովոյից կրած պարտությունից եւ հաշվից: Պետք է շտկենք իրավիճակը եւ վաղվա խաղում փորձենք ավելի լավ ներկայանանք:

Այնքան էլ շատ բան չի փոխվել իմ գործունեության եւ մարզչության մեջ: Մարզել եմ ինչպես միջին, այնպես էլ ավելի բարձրակարգ թիմեր: Ժամանակ է պետք հարմարվելու համար: Պետք է փորձենք հավաքականի խաղամակարդակը ավելի բարձրացնել: Ես 61 տարեկան եմ եւ փառքի հասել եմ ինչպես  ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարզիչ: Հայաստանում իմ գլխավոր խնդիրը եւ նպատակը այս հավաքականին օգնելն է: Ես ցանկանում եմ օգնել, որպեսզի Հայաստանի հավաքականի տղաները առաջխաղացում ունենան:

Գրեթե բոլոր ֆուտբոլիստները մեր ուշադրության տակ են: Բալեկյանի հետ բարդ էր կապի դուրս գալը, բայց այս փուլում էի չէինք նախատեսում: Խորեն Բայրամյանը կարող է մեզ օգտակար լինել, բայց այս հավաքին նրան չէինք նախատեսել, ինչպես նաեւ չէինք դիտարկել Բալեկյանին:

Հավանաբար վաղվա կազմը լինի ավելի բալանսավորված, գուցե խաղադաշտ դուրս գան այն ֆոււտբոլիստները, որոնք նախորդ խաղում էին: Չենք կարող փոխել բոլոր 11 խաղացողներին թարմություն ապահովելու համար:

Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է: Ես դեռ չեմ մտածում որեւէ այլ բանի մասին: Չեմ մտածում այն մասին, թե ինչ են խոսում պարտություններից հետո: Այդ մասին երեւի պետք է մտածեմ ոչ ես: Փորձում եմ զբաղվել իմ թիմի գործերով»,- ասաց Ջոն վանտ Սխիպը:

Հիշեցնենք մեր ընտրանին նախորդ ընկերական խաղում 2:5 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: