Ֆաստեքս Պրեմեր լիգայի 20-րդ տուրի եզրափակիչ խաղում` Երևանի «Ուրարտուն» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ գավաթակիր` »Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ:
Դմիտրի Գունկոյի թիմում աչքի ընկան` Բրունո Միշելը (11մ) և Նիկոլաս Կալուկյանը:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմում իր արդյունավետությամբ առանձնացավ` Հովհաննես Հարությունյանը, Մեթյու Գբոմադուի փոխանցումից հետո:
Հաջորդ տուրում Հարությունյանը և ընկերները հյուր կգնան` Եղիշե Մելիքյանի «Փյունիկին», իսկ «Ուրարտուն» բաց կթողնի 21-րդ մրցափուլի:
Այս խաղից հետո` Ժիրայր Մարգարյանը և խաղընկերներները իրենց միավորների թիվը հասցնում են 41-ի և զբաղեցնում կրկին երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ «Սև ու սպիտակները» 35 միավորով չորրորդն է: