SPORTSWORLD.AM

Վերջին քայլը Ռեյնդերսին բաժանում է «Մանչեսթեր Սիթիից»

08 հունիսի 2025 | 13:34:01 | 153

Տիջանի Ռեյնդերսը  մեկ քայլ է հեռու «Մանչեսթեր Սիթիի» նոր խաղացող դառնալուց: Այսօր՝ կիրակի, հունիսի 8-ին, հոլանդացի կիսապաշտպանը բուժզննում կանցնի «քաղաքայինների» հետ, և եթե արդյունքները դրական լինեն, նա հինգ տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ, տեղեկացնում է Calciomercato-ն:

 

Ֆուտբոլիստը անմիջապես հասանելի կլինի Պեպ Գվարդիոլային ակումբային աշխարհի առաջնությունում (Սիթին G խմբում է Յուվենտուսի, Ալ Այնի և Կասաբլանկայի հետ): Ղեկավարությանը հաջողվել է պահպանել մարզչի կողմից սահմանված ժամկետները, ով ցանկանում էր Ռեյնդերսին տեսնել թիմում հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում նախատեսված մրցաշարի համար:

 

Ռեյնդերսն ինքը հաստատեց, որ բժշկական զննումը տեղի կունենա այսօր՝ հոլանդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասելով.

«Առավոտյան կմեկնեմ Մանչեստր, ապա երեկոյան կվերադառնամ Զեյստ (քաղաք Նիդեռլանդներում։ — Խմբ.)»։

 

Ռեյնդերսի վաճառքից «Միլանի» ընդհանուր եկամուտը կկազմի 70 միլիոն եվրո, որը բաշխված կլինի երեք փուլով՝ 57 միլիոն եվրո երաշխավորված, 10 միլիոն եվրո հեշտությամբ հասանելի բոնուսներ և ևս 3 միլիոն եվրո ավելի դժվար իրագործելի բոնուսներ: Վերջին շաբաթներին «ռոսոներիի» կողմից մերժված նախնական առաջարկից հետո «Մանչեսթեր Սիթին» վճռական երկրորդ քայլն է կատարել՝ հասնելով 70 միլիոն եվրոյին, որը «Միլանը» սահմանել է որպես նվազագույն գումար հոլանդացուն վաճառելու համար:

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: