Հայաստանի ազգային հավաքականի վերջին շրջանի ելույթներն ապացուցում են մեկ շատ պարզ իրողություն, որն արտացոլվում ֆուտբոլային հանրության զայրույթով դա մեր ընտրանու բացասական արդյունքներն են: Ըստ մեր թիմի (Sportsworld.am) ազգային հավաքականին հարկավոր է երիտասարդ, հաղթանակների քաղց ունեցող մարզիչ ով կլինի նաև ֆուտբոլիստների ավագ ընկերը հանդերձարանում:
Եղել են ժամանակներ (2010-2014թթ) երբ Հայաստանի ազգային հավաքականը կայուն ֆուտբոլ էր ցուցադրում: Այդ ժամանակաշրջանում երկրի գլխավոր թիմի ղեկը ստանձնել էր` Վարդան Մինասյանը: Հարկ է նշել, որ նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կարող էր նվաճել ԵՎրո-2012-ի ուղեգիր:
ՀՖՖ ղեկավարությունը պահանջներից է գլխավոր մարզչի անգլերեն լեզվի իմացությունը դա ողջունելի է: Այս ամենի մեջ մենք պետք է հասկանանք մեկ բան ազգային ընտրանու կազմում հանդես եկող ֆուտբոլիստների զգալի մասը ակումբային մակարդակում ներկայացնում են ՌՊԼ-ն, իսկ գլխավոր մարզիչը պետք հանդիպումներից առաջ ոգեշնչող խոսքերով ուղեկցի կանաչ խոտածածկ:
Ինչ վերաբերում է գլխավոր մարզչի ընտրությանը ըստ մեզ նա պետք լինի հայ մասնագետ տիրապետելով առնվազն երեք լեզվի` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ունենա մարզչական հարուստ փորձառություն և ամենակարևորը լինի արժանապատիվ և իր գործի նվիրյալը: Շատ կարևոր է լինի նախկին ֆուտբոլիստ ով հանդես է եկել ազգային հավաքականի կազմում:
Դա հնարավորություն կտա հասկանալ ֆուտբոլիստի հոգեբանական վիճակը այդ ամենը վերլուծելով հրավիրել այնպիսի ֆուտբոլիստներ որոնք այդ պահին պատրաստ են հանդես գալ Հայաստանի խորհրդանիշների ներքո ( Դրոշ, զինանշան օրհներգ):
Sportsworld.am-ը առաջարկում իր թեկնածուին` 46-ամյա հայ մասնագետ` Եղիշե Մելիքի Մելիքյանին: Մեր թեկնածուն 2000-ական թվականների սկզբին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստի կարիերա
1997-99` «Դվին» Արտաշատ
1999/00` «Ցեմենտ»
2000/01` «Արաքս»
2001/02` «Բանանց» (ներկայիս «Ուրարտու»)
2002/03` «Մետալուրգ» Դոնեցկ
2006/07` «Ստալ» Ալչևսկ
2006/07` «Մետալուրգ» Դոնեցկ
2007/08` «Բանանց» (ներկայիս «Ուրարտու»)
2009/10` «Զարյա»
2009/10` «Ուլիս»
2010/11` «Կրիմտեպլիցա»
2010/13` «Գովերլա»
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում:
Մարզչական կարիերա
2015 «Մետալուրգ Մ19» Դոնեցկ` Գլխավոր մարզիչ
2015 «Մետալուրգ Մ21» Դոնեցկ` Գլխավոր մարզիչ
2015/16 «Ստալ Մ19» Կամենսկ` Գլխավոր մարզիչ
2016 - «Ստալ» Կամենսկ` Գլխավոր մարզչի օգնական
2016/17 - «Ստալ Մ21» Կամենսկ` Գլխավոր մարզիչ
2017/18 - «Ստալ» Կամենսկ` Գլխավոր մարզիչ
2019/20 - «Լվով» Լվով` Գլխավոր մարզչի օգնական
2019/20 - «Լվով» Լվով` Գլխավոր մարզիչ
2020/21 - «Ալաշկերտ»` Գլխավոր մարզիչ:
Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեծ մասն մենք գտնում ենք պետք է լինեն Ֆաստեքս Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից (23-ից-17) , 6 ֆուտբոլիստ արտասահմանյան ակումբներից: Սա կարող է հանգեցնել հայկական ֆուտբոլի զարգացմանը գլխավոր թիմերի ֆուտբոլիստները հանդես կգան հավաքականում և կարող են նկատվել արտասահմանյան ակումբների ներկայացուցիչների կողմից, իսկ Հայաստանի առաջին լիգայի թիմերի ֆուտբոլիստներին հնարավորություն կընձեռնվի խաղալ Պրեմիեր լիգայում:
Լուսանկարը` ՀՖՖ