SPORTSWORLD.AM

Իվան Տրետյակովը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Էլչեի» հետ, որը բարձրացել է Լա Լիգա

07 հունիսի 2025 | 14:23:00 | 109

15-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Իվան Տրետյակովը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել իսպանական «Էլչե» ակումբի հետ, հաղորդում է Legioners Ua-ն։

 

Երիտասարդ տաղանդը միացել է իսպանական ակումբին 2024 թվականի ամռանը՝ տեղափոխվելով MFA Մունկաչից, որտեղ նա իրեն հաստատել է որպես թիմի առաջատարներից մեկը։ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում խաղալու ընթացքում նա խփել է 14 գոլ 31 խաղում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իվան Տրետյակովը մարզվում է Էլչեի մինչև 19 տարեկանների թիմի հետ։

 

Հավելենք, որ 2024-25 մրցաշրջանի ավարտին նրանք զբաղեցրին երկրորդ տեղը Սեգունդայում և վերադարձան Լա Լիգա։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: