SPORTSWORLD.AM

Հայտնի է «Տոտենհեմի» գլխավոր թեկնածուն՝ Պոստեկողլուին փոխարինելու համար

07 հունիսի 2025 | 13:58:59 | 82

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ` Թոմաս Ֆրանկը գլխավոր թեկնածուն է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում Անժե Պոստեկողլուին փոխարինելու համար, ով հունիսի 6-ին հեռացվել էր պաշտոնից։

 

«Բրենտֆորդի» հետ բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց սպասվում է, որ «Տոտենհեմը» մոտ ապագայում պաշտոնական խնդրանք կներկայացնի։ Ֆրենկի պայմանագիրը «Մեղուների» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, ներառում է հրաժարագնի կետ։ Ըստ «The Mirror»-ի՝ այս գումարը կազմում է 10 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Հատկանշական է, որ Թոմաս Ֆրանկն արդեն աշխատել է «Տոտենհեմի» մարզական տնօրեն` Յոհան Լանգեի հետ դանիական «Լինգբյու» ակումբում, ինչը կարող է նպաստել նրանց համագործակցությանը։

 

«Տոտենհեմը» հետաքրքրված է նաև «Ֆուլհեմի» մարզիչ Մարկո Սիլվայի և «Բորնմութի» մարզիչ Անդոնի Իրաոլայի ծառայություններով, սակայն լոնդոնյան ակումբի համար ներկայումս առաջնահերթությունը Ֆրանկոն է։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: