SPORTSWORLD.AM

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն

06 հունիսի 2025 | 21:37:13 | 257

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Կիպրոսի հասակակիցների հետ:

Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները հանդիպման սկզբնամասում երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Նախ հանդիպման հաշիվը բացեց 21-ամյա`  Նեարխոս Ջինոնոսը և տասներկու րոպե անց Եվագորաս Խարալամպուսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Այս իրավիճակում հայ երիտասարդները խուճապի չմատմվեցին սկսելով ինտենսիվ գրոհներով սպառնալ մրցակցի դարպասը, որը իր արդյունքը տվեց 28- րդ րոպեին վաստակաց 11մ հարվածով: Գնդակը վստահվեց 19-ամյա` Դավիթ Հակոբյանին ով սառնասրտորեն խոցեց 21-ամյա կիպրոսցու պաշտպանած դարպասը: Սա Հակոբյանի թվով ութերորդ 11մ հարվածն է հատկանշական է նա ոչ մի անգամ չի վրիպում, գնդակին թեթևակի  դիպչելով ուղարկում է մրցակիցների դարպասը:

  Երկրորդ խաղակեսում Վյաչեսլավ Աֆյանն ու խաղընկերները կրկին ակտիվ սկսեցին մինչ հանդիպման 59-րդ րոպեն, Նեարխոս Ջինոնոսը դարձավ դուբլի հեղինակ առաջ մղելով կիպրոսցիներին: Ազգային հավաքականի ապագա սերնդի պատասխանը սպասեցնել չտվեց 68-րդ րոպեին Միսակ Հակոբյանը կրճատեց հաշվի տարբերությունը, երիտասարդական հավաքականի կազմում առաջին անգամ գրավեց մրցակցի դարպասը 11մ հարվածով նա հանդիսանում է, նաև Դավիթ Հակոբյանի եղբայրը: Չնայած հանդիպման ընկերական բնույթին մեր մրցակիցը գնում էր հաղթանակի հետևից և Անգելոս Նեոֆիտուն գրանցեց երկրորդ դուբլը այս խաղում(71, 81) հաշիվը դարձնելով  2:5: 

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբի անդամները իրենց ֆուտբոլիստներին անընդհատ ոգեվորում էին առաջ շարժվել և չկորցնել ուշադրություն որը հարկավոր է պաշտոնական հանդիպումների ընթացքում 

Հավելենք սա այս հավաքականների երկրորդ անընդմեջ հանդիպումն է երեք օրվա ընթացքում առաջին հանդիպումը ավարտվել 1:1 հաշվով:

 

Լուսանկարը` ՀՖՖ-ի

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: