Ֆաստեքս ՀՊԼ-ի 20-րդ տուրում գործող չեմպիոն` «Փյունիկը» գարնանային հատվածի առաջին պաշտոնական խաղում հյուր գնալով` Էդգար Թորոսյանի «Ալաշկերտին» առավելության հասավ 2:0 հաշվով:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան` Արդեն Մենեզեսը և Մատաս Վարեյկան:
Շուրջ ինը տարվա ընդմիջումից հետո հարազատ ակումբ վերադարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան` Վարազդատ Հարոյանը:
Ֆաստեքս Պրեմեր լիգայում «Նռնագույնները» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ գրավել են մրցակցի դարպասը շուրջ 301 անգամ:
Այս խաղից հետո գործող չեմպիոնը միավորների թիվը հասցնում է 40-ի, մրցաշարային աղյուսակում բարձրանալով երկրորդ տեղ:
Հարոյանը և ընկերները զիճում են առաջատար «Նոա»-ին երեք միավորով: