SPORTSWORLD.AM

Պաշտոնական։ Սիմոնե Ինձագին հրաժարական է տվել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից

04 հունիսի 2025 | 19:19:32 | 215

Սիմոնե Ինձագին լքել է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Միլանյան ակումբն  հունիսի 3-ին, հայտարարեց 49-ամյա իտալացու հետ համագործակցությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու մասին։ Որոշումը կայացվել է Սիմոնեի և ակումբի ղեկավարության միջև կայացած հանդիպման ժամանակ։

 

«Մեր բաժնետեր Oaktree-ի և ամբողջ ակումբի անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Սիմոնե Ինձագիին կատարած աշխատանքի, ցուցաբերած կրքի և այսօր խոսած անկեղծության համար, որը հանգեցրեց ճանապարհները բաժանելու փոխադարձ որոշմանը։ Միայն այն ժամանակ, երբ մենք միասին պայքարում ենք հաջողության հասնելու համար օրեցօր, հնարավոր է այնպիսի անկեղծ երկխոսություն, ինչպիսին այսօր տեղի ունեցավ», - ասել «Ինտեր»-ի նախագահ` Ջուզեպպե Մարոտան։

Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ «ներաձուրիները» հաղթել են Սերիա A-ն, երկու անգամ նվաճել Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը, և երկու անգամ պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ 2023 թվականին «Մանչեսթեր Սիթիին» (0:1) և 2025 թվականին՝ ՊՍԺ-ին (0:5)։

 Ավելի վաղ համացանցում շրջանառվում էին լուրեր որի համաձայն մարզիչը կգլխավորի սաուդյան «Ալ-Հիլալը»։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: