SPORTSWORLD.AM

«Մերսիսայդցիների» պաշտպանը երկու տարբերակ ունի Եվրոպայում կարիերան շարունակելու

25 փետրվարի 2025 | 15:35:48 | 18

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ում պայմանագիրն ավարտվում է ակումբի հետ, կարիերան Եվրոպայում շարունակելու երկու հնարավորություն ունի։  Հայտնում է Todofichajes-ը։

 

 Աղբյուրի տեղեկություններով, 33-ամյա  պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»։ Երկու ակումբներն էլ հույսեր են փայփայում հոլանդացի ֆուտբոլիստի հետ կնքել անվճար պայմանագիր, քանի որ նրա գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին:

 

Վիրջիլը «Մերսիսայդցիների» կազմում հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 28.000.000€: 

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում:

 

 

 

    

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: