SPORTSWORLD.AM

Ապերցյանը խոսել է արտերկրում հանդես գալու մասին

12 փետրվարի 2025 | 13:47:52 | 28

«2023 թվականի ամռանը, երբ «Այաքսի» հետ տարբերակ կար, ես շատ անհանգստացած էի, գործնականում նստած էի ճամպրուկներիս վրա։ Ուղղակի վառվել էի: Հիմա դրա մասին չեմ մտածում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում, խաղում եմ Ռուսաստանի ուժեղագույն ակումբում, անցել եմ ուժեղագույն ակադեմիան։ Ինչպես ճակատագիրը կամենա, այնպես էլ կլինի: Եթե ինչ-որ մեկը գա իմ հետևից, ես կհեռանամ»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Սպերցյանը։

 

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: