Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի ավարտեց Կիպրոսի հասակակիցների հետ ընկերական հանդիպումը:
Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում ուներ որոշակի խաղային առավելություն, սակայն այն սուր գրոհների չէր հանգում և ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսը հայ երիտասարդները սկսեցին կրկին խաղային առավելությամբ, որը ավարտվեց` Երվանդ Սուքիասյանի դարպասի գրավումով (84): Ավաղ հաղթանակը ձեռքներից բաց թողեցին 90+3 ին Կոստանտինոս Եվրիպիդուի գոլի շնորհիվ:
Այս ընտրանիները ևս մեկ հանդիպում կանցկացնեն որը տեղի կունենա երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ևս ոչ-ոքի խաղաց Լիխտենշտայն ընտրանու հետ արտագնա խաղում Կանանց Ազգերի լիգայի շրջանակում: Հիշեցնենք տնային հանդիպումը ավարտվել է 6:1 հաշվով` Արտակ Ադամյանի գլխավորած հայուհիների հաղթանակով:
Լուսանկարները ` ՀՖՖ-ի