«Բարսելոնայի» հարձակվող` Լամին Յամալը, ով վերջերս երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2031 թվականը, հարցազրույց է տվել Cadena SER-ին՝ խոսելով Ռոբերտ Լևանդովսկու հետ իր հարաբերությունների, պայմանագրի վերաբերյալ հոր կատակի և խաղադաշտում իր ապագա դիրքի վերաբերյալ իր տեսլականի մասին։
Յամալը նկատեց իր և փորձառու Ռոբերտ Լևանդովսկու հարաբերությունների զգալի բարելավում, չնայած նրանց տարիքային տարբերությանը։
«Լևիի հետ հարաբերություններս շատ են բարելավվել։ Ի վերջո, երբ ես հասա առաջին թիմ, ես երիտասարդ կանտեր խաղացող էի, և մենք հատուկ հարաբերություններ չունեինք։ Հիմա նրանք շատ լավն են, մենք հաճախ ենք հանդիպում միմյանց նույնիսկ խաղադաշտից դուրս», - կիսվել է 17-ամյա իսպանացին։
Ֆուտբոլիստը նաև մեկնաբանել է պայմանագրի երկարաձգման ժամանակ հոր կողմից Ինստագրամում հրապարակված թիվը՝ հերքելով այն լուրերը, որ դա իր տարեկան աշխատավարձն է։
«Կարծում եմ՝ միշտ կլինեմ թևային հարձակվող, քանի որ սիրում եմ մեն-մենակ խաղալ։ Իհարկե, ավելի հաճախ գնդակը կստանամ ներսում, բայց այնտեղ միշտ ավելի շատ մրցակիցներ կլինեն։ Տարիների ընթացքում կարծում եմ՝ կսկսեմ թևից, բայց ներսում ավելի ու ավելի շատ գործողություններ կանեմ», - Յամալի խոսքերն մեջբերում է` TMW-ն։