SPORTSWORLD.AM

«Արարատ-Արմենիա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ

03 հունիսի 2025 | 16:08:41 | 107

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պորտուգալացի մասնագետը այդ պաշտոնում կփոխարինի Վարդան Մինասյանին ով ակումբի հետ 2024/25 մրցաշրջանում նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը և դարձավ Ֆաստեքս Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն: Վաստակած 66 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում:

Ակումբի հայտարարությունը ստորև 

 

 

 

Պաշտոնական. Տուլիպան՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

 

Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմեր: 

 

Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտուի» երիտասարդական թիմերի զարգացման գործում իր անգնահատելի աշխատանքով: 

 

Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր:

 

Լուսանկարը` «Արարատ-Արմենիա» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: